Ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն ջախջախեց «Ինտեր Մայամիին»։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։
Առաջին խաղակեսում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները 4 անգամ գրավեցին ամերիկյան թիմի դարպասը։ Ֆրանսիական թիմի կազմում առաջին խաղակեսում գոլեր հեղինակեցին Ռուբեն Նեվեշը (2), Տոմաս Ավլիսեը և Աշրավ Հակիմին։
Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։
ԱԱրդյունքում ՊՍԺ-ն հաղթահարեց «Ինտեր Մայամիի» արգելքը և նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր։
(Խաղի տեսանյութը` քիչ անց)