Լուկա Յովիչը լքել է «Միլանը»

Սերբ հարձակվող Լուկա Յովիչը պաշտոնապես լքել է «Միլանը»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ կլրանա հուլիսի 1-ին, ինչից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Յովիչը «ռոսոներիներին» միացել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ ընթացիկ մրցաշրջանում անցկացնելով 47 հանդիպում, խփելով 13 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։

«Միլանի» ղեկավարությունն շնորհակալություն է հայտնել խաղացողին թիմում ներդրած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրա հետագա կարիերայում։