Ֆրենկի դե Յոնգի ապագան որոշված է

Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կմնա «Բարսելոնայում»։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» մասնակի համաձայնության է եկել Ֆրենկի դե Յոնգի հետ՝ նրա պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու համար։ Պայմանագրի երկարաձգումը և Դե Յոնգի աշխատավարձի վերաբաշխումը կարող են կարևոր գործոններ լինել «Ատլետիկ Բիլբաոյի» թևային հարձակվող Նիկո Ուիլյամսի ձեռքբերման գործում։

2024/25 մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 46 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։