Լամին Յամալը «Բարսելոնայում» նոր դեր կստանա

Լամին Յամալը վայելում է իր արձակուրդը, բայց նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը շատ մոտ է։ Տաղանդավոր հարձակվողը շուտով նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որը կգործի մինչև 2031 թվականի կեսերը։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ Յամալը նոր մրցաշրջանում նոր դեր կստանա։ Ֆուտբոլիստը կլինի «Բարսելոնայի» այն խաղացողների շարքում, ովքեր կիրացնեն տուգանային հարվածներ և 11 մետրանոց հարվածներ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Յամալը Անսու Ֆատիի հեռանալուց հետո կկրի 10 համարը։

Այժմ ֆուտբոլիստը, որը հուլիսի 13-ին կդառնա չափահաս, խաղում է 19 համարի ներքո։ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում նվաճել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։