«Նապոլին» կգնի «Ուդինեզեի» հարձակվողին

«Ուդինեզեի» հարձակվող Լորենցո Լուկան կարող է տեղափոխվել «Նապոլի»

Վերջին ժամերին Անտոնիո Կոնտեն,  Ջովանի Մաննան, և «Նապոլիի» ողջ անձնակազմը քննարկումներից հետո եկան այն եզրակացության, որ հարձակվողի դիրքի համար ճիշտ թեկնածուն Լորենցո Լուկան է, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

35 միլիոն եվրո + 5 միլիոն բոնուսներ․ հենց այսքան կարող է առաջարկել նեապոլիտանական թիմը, և այդ գումարը կարող է հարմար լինել «Ուդինեզեի» հետ համաձայնության հասնելու համար։

Մի քանի շաբաթ առաջ Իտալիայի չեմպոիններն արդեն իսկ լիարժեք համաձայնության են հասել հենց խաղացողի հետ։