Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը կարող է որոշիչ գործոն լինել Նիկո Ուիլյամսի տեղափոխության հարցում

«Բարսելոնան» մեկ քայլ է հեռու թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելուց։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կարող է էական ազդեցություն ունենալ հարձակվող Նիկո Ուիլյամսի՝ «Ատլետիկից» առաջիկա տրանսֆերի վրա։ «Բլաուգրանան» մոտ է դե Յոնգի նոր աշխատանքային պայմանագրի կառուցվածքի ձևավորմանը՝ փոխելով դրա որոշ գումարներ։

Կատալոնական ակումբը նաև մտադիր է մարել խաղացողի նկատմամբ առկա պարտքը 2020 թվականի համար՝ անհրաժեշտ գումարի վճարումները բաշխելով առաջիկա տարիների ընթացքում։

Դե Յոնգի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել կիսապաշտպանին, եթե նա չերկարաձգի պայմանագիրը։