Լուիս Էնրիկեն` «Ինտեր Մայամիի» դեմ սպասվող հանդիպման մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է «Ինտեր Մայամիի» հնարավորությունները՝ ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ, տեղեկացնում է ESPN-ը։

«Ֆուտբոլում յուրաքանչյուր թիմ, որը 10 վայրկյան թուլանում է, արդեն գիտի, թե ինչ է լինում վերջում Նրանց մակարդակի և որակների վերաբերյալ կասկածներ չկան, քանի որ նրանք դեռ չեն պարտվել այս մրցաշարում։ Ես տեսել եմ «Ինտեր Մայամիի» երեք խաղերը:

Եթե մենք չկարողանանք ճնշում գործադրել, դժվար կլինի մեզ համար։ Բուսկետսը նույն մակարդակի վրա է, նա նույնն է մնացել։ Ֆուտբոլային աշխարհում բոլորը գիտեն Լեոյի փոխանցումները Ժորդիին, այդ խաղարկումները կրկնվում են յուրաքանչյուր մրցավեճում:

մենք կամ ցուցադրում ենք գերազանց խաղ և պահպանում ենք ինտենսիվությունը պատշաճ մակարդակով, կամ նրանք հեշտությամբ հաղթում են, դրանում կասկածներ չկան»,- ասել է Էնրիկեն։