«Բավարիայի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Մարսել»

«Բավարիայի» պաշտպան Սաշա Բոեն կարող է գերմանական Բունդեսլիգայից տեղափոխվել ֆրանսիական Լիգա 1։ Այս մասին հայտնել է Էկրեմ Քոնուրը։

Լրագրողի խոսքով՝ «Մարսելը» հետաքրքրված է խաղացողի ծառայություններոգ։ Ֆրանսիական ակումբը նախատեսում է Բոեին վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար։ «Բավարիան», սակայն, ցանկանում է ամբողջական տրանսֆեր իրականացնել։

2024/2025 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է «Բավարիայի» 17 խաղի, որոնցում կատարել է երեք գոլային փոխանցում։ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։