«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի մասին։
«Մենք պետք է մարդկանց ասենք, որ գան և իրենց աչքերով տեսնեն։ Օրինակ՝ ես հիմա Կարմիր ծովում եմ։ Ես այստեղ չեմ գալիս հենց այնպես, ես այստեղ եմ գալիս, որովհետև ինձ դուր է գալիս այստեղ, իմ ընտանիքին դուր է գալիս այստեղ։ Ես այստեղ խաղաղություն եմ զգում։
Ինձ դուր է գալիս Սաուդյան Արաբիան, խորհուրդ եմ տալիս մարդկանց գալ այստեղ։ Այստեղ շատ բան է փոխվել։ Ես գիտեմ այս երկրի պատմությունը, գիտեմ, որ շատ բան է փոխվել։ Այստեղ հիանալի է, խորհուրդ եմ տալիս այցելել այս հրաշալի երկիրը», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս երկարաձգել է իր պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ մինչև 2027 թվականը։