Չիրո Իմոբիլեն անվճար կտեղափոխվի Ա Սերիա

«Բեշիկթաշի» հարձակվող Չիրո Իմոբիլեն անվճար կտեղափոխվի «Բոլոնիա», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև համաձայնագիրը մոտ է ավարտին։ «Բոլոնիան» վստահ է տրանսֆերի հաջող ավարտին։ 35-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կկնքի 1+1 ձևաչափով պայմանագիր և տարեկան կվաստակի 2 միլիոն եվրո:

Իմմոբիլեն միացել է «Բեշիկթաշին» 2024 թվականին, նախկինում խաղացել է «Լացիոյի» կազմում։ Հարձակվողը թուրքական ակումբի կազմում անցկացրել է 41 խաղ, խփել 19 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բեշիկթաշի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։