«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսը կարևոր պահանջ է ներկայացրել «Բարսելոնային», նախքան ֆուտբոլիստի տրանսֆերի ավարտը կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը «Բարսելոնայից» պահանջում է իրական երաշխիքներ, որ տրանսֆերի ավարտից հետո «Բլաուգրանան» կկարողանա նրան գրանցել Լա Լիգայում։
Նշվում է, որ Նիկոն չի ցանկանում կրկնել նախորդ մրցաշրջանում իր ազգային հավաքականի խաղընկեր Դանի Օլմոյի և երիտասարդ հարձակվող Պաու Վիկտորի հետ ստեղծված իրավիճակը, որոնց գրանցումները նախ իրականացվել են հիմնական թիմի մյուս խաղացողների լուրջ վնասվածքների պատճառով, ապա միայն Իսպանիայի Բարձրագույն սպորտային խորհրդին (CSD) դիմելուց հետո:
Նաև ընդգծվում է, որ Նիկոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», բայց դեռևս երաշխիքներ չի ստացել իր պահանջի համար։ Կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտան միայն հաստատում է, որ ակումբը խնդիրներ չունի «Ատլետիկին» 58 միլիոն եվրո վճարելու հետ կապված։ Այս պահին տրանսֆերը հետաձգվում է հենց «Բլաուգրանայի» հետ կապված ֆինանսական արդար խաղի հետ կապված իրավիճակը լուծելու հարցի պատճառով։