«Միլանը» հայտարարել է հարձակվող Ժոաու Ֆելիշի և Ռիկարդո Սոտիլի հեռանալու մասին՝ նրանց վարձակալական պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով։
Ժոաու Ֆելիշը իտալական ակումբ էր տեղափոխվել «Չելսիից» 2025 թվականի փետրվարին։ Այս ընթացքում 25-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
Ռիկարդո Սոտիլը «Միլան» էր տեղափոխվել «Ֆիորենտինայից»։ 26-ամյա իտալացին թիմի կազմում անցկացրել է 8 խաղ, բայց գոլ չի խփել։
2024/25 մրցաշրջանի ավարտին «Միլանը» 63 միավորով զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։