Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բարսելոնան» մշակում է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին հաջողությամբ ձեռք բերելու և նրա սահուն գրանցումն ապահովելու ռազմավարություն։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանան» ցանկանում է վեց տարով պայմանագիր կնքել իսպանացի ֆուտբոլիստի հետ՝ գործարքն ավելի հեշտությամբ մարելու համար։ Ուիլյամսը պատրաստ է ընդունել ավելի ցածր աշխատավարձ «Բլաուգրանայի» հետ իր առաջին մրցաշրջանում, որպեսզի նրա աշխատանքային պայմանագիրը գրանցվի։
Այնուամենայնիվ, 22-ամյա հարձակվողի աշխատավարձը իսպանական գրանդում կբարձրանա հաջորդ տարիներին։
Ուիլյամսի տեղափոխությունը «Բարսելոնա», ենթադրաբար, կկայանա մինչև հուլիսի 9-ը, չնայած նրա պայմանագիրը կարող է գրանցվել մի քանի օր անց։