Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ կարող են հեռանալ ակումբից

Մադրիդի «Ռեալը» հնարավոր է բաժանվի երկու կարևոր խաղացողից՝ Էդուարդո Կամավինգայից և Ռոդրիգո Գոեսից։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, երկու ֆուտբոլիստներն էլ մտադիր են լքել ակումբը՝ չտեսնելով իրենց ապագան Մադրիդում։

Ֆրանսիացի կիսապաշտպան Կամավինգան և բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն պատրաստ են քննարկել նոր առաջարկներ 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է լսել հետաքրքրված ակումբների առաջարկները։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Ռոդրիգոյի շուկայական արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո, իսկ Կամավինգայինը՝ 60 միլիոն։