Պոլ Պոգբան՝ «Մոնակոյի» ֆուտբոլիստ

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պաշտոնապես համալրեց «Մոնակոն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Պոգբան խաղադաշտ չէր վերադարձել 2023 թվականի սեպտեմբերից՝ դոպինգային խախտման պատճառով։ Նրա որակազրկումն ավարտվել է 2025 թվականի մարտին, ինչից հետո «Յուվենտուսը» խզեց նրա պայմանագիրը։

«Մոնակոյի» կազմում սա Պոգբայի կարիերայի նոր սկիզբն է՝ երկարատև դադարից հետո։

Անցած տարիներին նա ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի «Յուվենտուսը», դառնալով Եվրոպայի ամենատիտղոսակիր կիսապաշտպաններից մեկը։

Ֆրանսիայի հավաքականում Պոգբան մասնակցել է 91 հանդիպման՝ խփելով 11 գոլ և դառնալով 2018 թվականի աշխարհի չեմպիոն։