«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է Լամին Յամալի ընդունակությունների մասին:
Այս ամառ Յամալը հանդիպել է Նեյմարի հետ, որին համարում է իր կուռքը: Սակայն ֆուտբոլիստը վստահ չէր, որ Նեյմարը կպատասխանի իր հաղորդագրությանը:
«Յամալը հարցրեց, թե արդյոք Նեյմարը կպատասխանի իրեն, եթե նա հաղորդագրություն գրի: Ես ասացի, որ, իհարկե, կպատասխանի: Կարծում եմ՝ Յամալը հասել է այն մակարդակին, որ հասանելիություն ունի ցանկացածի, նույնիսկ Նեյմարի հետ հաղորդակցվելու: Պատահական չէ, որ նրանք հանդիպել են», – ասել է Ռաֆինյան, որի խոսքերը մեջբերում է Goal պորտալը:
Նեյմարը խաղացել է «Բարսելոնայի» կազմում 2013-2017 թվականներին, որից հետո ՊՍԺ-ն նրան գնել է 222 միլիոն եվրոյով: Այս տրանսֆերը մնում է պատմության մեջ ամենաթանկը: