Յուրգեն Կլոպը՝ «Լիվերպուլում» անցկացրած տարիների մասին

Յուրգեն Կլոպը մարզել է «Լիվերպուլը» գրեթե ինը տարի՝ 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Գերմանացի մասնագետը ջերմությամբ է հիշել այդ աշխատանքային շրջանը։

«Իմ ժամանակը «Լիվերպուլում» հրաշալի էր, բայց այն ավարտվեց։ Այն թողեց հիշողությունների գունագեղ փունջ, և դրանց 99%-ը հրաշալի են», – ասել է Կլոպը Welt-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Կլոպը նշել է, որ չի կարոտում մարզչական աշխատանքը։ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ «Լիվերպուլը» հաղթել է Պրեմիեր լիգայում (2020), Չեմպիոնների լիգայում (2019), նվաճել է Անգլիայի գավաթը (2022),  ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (2019) և Ակումբային աշխարհի առաջնության գավաթը (2019)։

2025 թվականի սկզբից Յուրգեն Կլոպն աշխատում է «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբում։