Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատասխանել է «Մոնակոյին»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մերժել է «Մոնակո» տեղափոխվելու առաջարկը: Marca-ի տվյալներով՝ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել դարպասապահի հետ, սակայն խաղացողը հստակեցրել է, որ չի մտադիրվում այս ամռանը լքել իսպանական թիմը:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը տեղեկացված է ֆուտբոլիստի դիրքորոշման մասին, սակայն դեռևս սպասում է, որ դարպասապահը կարող է վերանայել իր որոշումը, եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում ավելի շահավետ առաջարկներ հայտնվեն:

Ակումբը չի թաքցնում, որ տեր Շտեգենի հնարավոր հեռանալը կնպաստի աշխատավարձի ֆոնդի զգալի կրճատմանը: Գերմանացի դարպասապահը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2014 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 422 խաղ և բաց է թողել 416 գոլ: