«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Դանիլոն կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։ Դանիլոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը անգլիական թիմի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է ութ խաղի՝ առանց գոլ խփելու։