Ժոան Լապորտա․ «Նրա պայմանագրի երկարաձգումը ընթացքի մեջ է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

«Մենք ցանկանում ենք, որ Ֆրենկին մեզ հետ մնա երկար տարիներ, քանի որ նա մեր թիմի հիմնական ֆուտբոլիստներից է։

Նրա պայմանագրի երկարաձգումը ընթացքի մեջ է, նորությունները շուտով կլինեն», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։