«Կոմոն» համաձայնեցրել է «Միլանից» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի գործարքի բոլոր պայմանները։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ այժմ անհրաժեշտ է համաձայնեցնել «Գալաթասարայի» հետ վարձակալության ներկայիս պայմանագրի խզման հարցը։ «Կոմոն» ակնկալում է, որ տրանսֆերը կավարտվի հաջորդ շաբաթ։
32-ամյա իսպանացին 2025 թվականի փետրվարին վարձավճարով «Միլանից» տեղափոխվել է «Գալաթասարայ»։