Ժոզե Մոուրինյոն արգելափակել է Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը «Ֆեներբախչե»

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոչընդոտել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը թուրքական ակումբ։ Այս մասին հայտնում է Fanatik-ը։

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ քննարկել է խաղացողի վարքագիծն ու բնավորությունը, ինչը նրան ստիպել է հրաժարվել գործարքից։ Մոուրինյոն ցանկանում է թիմում տեսնել միայն այն խաղացողներին, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում, և նրան պետք չեն խաղացողներ, որոնք հետաքրքրված են տրանսֆերով միայն գումարի պատճառով և պատրաստ չեն հավատարմություն ցուցաբերել ակումբին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչոյով հետաքրքրված են իտալական «Նապոլին» և «Յուվենտուսը»։

Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։