Marca. 9 ֆուտբոլիստներ կարող են լքել «Ատլետիկոն»

«Ատլետիկո Մադրիդի» կազմը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել 2025/26 մրցաշրջանից առաջ՝ կորցնելով 9 ֆուտբոլիստի։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ այս պահին Սեզար Ասպիլիկուետան, Ակսել Վիտսելը և Ռեյնիլդոն կհեռանան «Ատլետիկոյի» կազմից՝ պայմանագրերի ժամկետի լրանալու պատճառով։ Անխել Կորեան և Ռոդրիգո Ռիկելմեն նույնպես մեկ քայլ հեռու են «Ատլետիկոյից» հեռանալուց, չնայած գործող պայմանագրերին։

Նշվում է, որ մադրիդյան թիմի պատրաստ է բաց թողնել Սամուել Լինոյին և Նաուել Մոլինային, որոնց հնարավոր վաճառքը կարող է ակումբին գումար բերել։

Կիսապաշտպան Քոնոր Գալագերի ապագան անորոշ է։ Ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, եթե ստանա համապատասխան առաջարկ։

Կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի ապագան «Ատլետիկոյում» նույնպես անորոշ է։ Նրա պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները փակուղի են մտել։