«Ատլետիկոն» ցանկանում է այս ամռանը ծախսել 200 միլիոն եվրո

«Ատլետիկո Մադրիդը» պատրաստ է թարմացնել իր կազմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ակումբը նախատեսում է մոտ 200 միլիոն եվրո ներդնել թիմի կազմը ուժեղացման համար։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ այս ամենը հաստատում է ակումբի ղեկավարության լրջությունը և Դիեգո Սիմեոնեի հավակնությունները 2025/26 մրցաշրջանից առաջ։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» Իսպանիայի նախորդ առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը։