Էդուարդ Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին։

«Ես սպասում էի այս հարցին։ Հիմա ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ», – Սպերցյանի խոսքերը փոխանցում է Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչը։

Ուրբաթ՝ հունիսի 27-ին, Էդուարդ Սպերցյանը ճանաչվեց նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում ՌՊԼ-ում, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։