«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչայով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Նախորդ մրցաշրջանի 39 խաղերում Նմեչան խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Ֆելիքսի արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։