Կրիշտիանու Ռոնալդուին կարևոր խոստում է տրվել

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է իր պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ մինչև 2027 թվականի կեսերը։ Մամուլն արդեն գրել է պորտուգալացի աստղի նոր աշխատանքային պայմանագրի անհավանական պայմանների մասին։

Խոսքը միայն աստղաբաշխական աշխատավարձի և բոնուսների մասին չէ, այլև Ռոնալդուին «Ալ-Նասրում» 15% բաժնեմաս տրամադրելու մասին։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ Կրիշտիանու Ռոնալդուին նաև կարևոր խոստում է տրվել։ Ակումբը պորտուգալացուն երաշխավորել է թիմի համար խթան։ Ռոնալդուի կարծիքը տրանսֆերային հարցերի վերաբերյալ նույնպես հաշվի կառնվի։ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ 40 տարեկան է։

Ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։