«Լիոնի» նախկին հարձակվող Ալեքսանդր Լակազետը մոտ է Սաուդյան Արաբիայի «Նեոմ» ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
34-ամյա ֆրանսիացին ազատ գործակալ է դարձել այս ամռանը «Լիոնի» հետ իր պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Ըստ L’Équipe-ի, ֆուտբոլիստը երկամյա պայմանագիր է կնքել Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի «Նեոմ» ակումբի հետ։ Լակազետը արդեն անցել է բուժզննում սաուդյան ակումբում։