Հայտնի է դարձել Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի խաղացանկը։
2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին Մյունխենում կայանալիք խաղով, որտեղ «Բավարիան» կընդունի «Լայպցիգին»։ «Բայերը» առաջին տուրում կընդունի «Հոֆենհայմին», իսկ «Բորուսիա Դորտմունդը» կմրցի «Սանկտ Պաուլիի» դեմ։
Մրցաշրջանը կավարտվի 2026 թվականի մայիսի 16-ին, երբ կկայանան վերջին 34-րդ տուրի խաղերը։
Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի ամբողջական խաղացանկը՝ այստեղ։