«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

ESPN-ը հայտնում է, որ «Չելսին» մոտ ապագայում պատրաստվում է համաձայնության գալ «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջեյմի Գիտենսի տրանսֆերի շուրջ։

Աղբյուրի համաձայն՝ հունիսի սկզբին երկու անհաջող առաջարկներից հետո լոնդոնցիները ակտիվացնում են իրենց ջանքերը 20-ամյա անգլիացուն ձեռք բերելու համար։ Ֆուտբոլիստը ներկայումս «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։ «Բորուսիան» մտադիր է ֆուտբոլիստի համար ստանալ մոտ 59 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Գիտենսը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։