«Նապոլին» հայտարարել է Ալեքս Մերետի հետ պայմանագրի երկարաձգման մասին

«Նապոլին» հայտարարել է դարպասապահ Ալեքս Մերետի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

28-ամյա իտալացին ակումբում է 2018 թվականից։

Դարպասապահը նեապոլիտանական թիմի կազմում խաղացել է 212 հանդիպում, որոնցից 73-ում դարպասը պահել է անառիկ։ Ակումբի կազմում Մերետը երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Իտալիայի գավաթի հաղթող։