Յունիբանկը դարձել է «Ուրարտուի» տիտղոսային հովանավորը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարել են նոր համագործակցության մասին։ Պայմանագրով «Յունիբանկը» մեկ տարով դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այսօր տեղի ունեցավ պայմանագրի պաշտոնական ստորագրում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և «Յունիբակ» ԲԲԸ-ի միջև, որի շրջանակում «Յունիբանկը» դարձավ ակումբի տիտղոսային հովանաոր։ Պաշտոնական արարողությանը ներկա էին «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը և «Յունիբանկի» վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Առաջիկա հանդիպումից «Ուրարտուի» ֆուտբոլիստները կկրեն մարզաշապիկներ, որոնց վրա պատկերված կլինի «Յունիբանկի» տարբերանշանն ու անվանումը։

«Ուրարտուի» և «Յունիբանկի» միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր՝ հետագայում շարունակելու ակնկալիքով։