«Ինտերը» որոշում է կայացրել Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի վերաբերյալ

«Ինտերը» այլևս չի դիտարկում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին որպես տրանսֆերային նպատակ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոյի խաղը Աշխարհի ակումբային առաջնությունում համոզել է «Ինտերի» ղեկավարությանը նրան պահել մեկնարկային կազմում և հրաժարվել 23-ամյա դանիացու տրանսֆերի գործարքից։

Միևնույն ժամանակ, «Ներաձուրիները» մտադիր են պայմանագիր կնքել «Պարմայի» հարձակվող Անժե-Յոան Բոնիի հետ։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Դանիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։