«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի դարպասապահ Թոմ Հիթոնի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

«Մանկունացիները» կշարունակեն համագործակցությունը 39-ամյա դարպասապահի հետ մինչև 2026 թվականի ամառը։

Այս պահին Հիթոնը թիմի երրորդ դարպասապահն է։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։