Իսպանական ակումբի հարձակվողը տեղափոխվել է «Փյունիկ»

«Փյունիկին» է միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձում»։ Խավի Մորենոյի նախկին թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլեսն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։

Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլեսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։