«Լեսթերը» հեռացրեց Ռուդ վան Նիստելրոյին գլխավոր մարզչի պաշտոնից

«Լեսթերը» հայտարարել է Ռուդ վան Նիստելրոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

Հոլանդացի մարզչի ղեկավարությամբ անգլիական ակումբը 2024 թվականի նոյեմբերից ի վեր 27 խաղերից հաղթել է ընդամենը հինգում և դուրս է մնացել Պրեմիեր Լիգայից։

Վան Նիստելրոյի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված էր մինչև 2027 թվականը։

«Լեսթերը» կսկսի իր նախամրցաշրջանային մարզումները հունիսի 30-ին և արդեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում։