«Արսենալը» և «Թոթենհեմը» կպայքարեն Անգլիայի հավաքականի հարձակվողի համար

«Արսենալը» իր տրանսֆերային ցուցակում ներառել է «Քրիսթալ Փելասի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էբերեչի Էզեին։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստին հետևում է մեկ այլ լոնդոնյան թիմ՝ «Թոթենհեմը»։ Էզեի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման կետ ունի՝ 68 միլիոն ֆունտ ստեռլինգ (79.5 միլիոն եվրո)։

Նախորդ մրցաշրջանում Էզեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։