«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կբաց թողնի 9-ից 10 հանդիպում՝ ուսի վիրահատությունից հետո վերականգնման պատճառով, որը նա պետք է անցնի թիմի՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելուց հետո։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա կիսապաշտպանը կանցնի երեքամսյա վերականգնողական գործընթաց և չի կարողանա ֆուտբոլ խաղալ մինչև հոկտեմբեր։ Բելինգհեմը, ինչպես սպասվում է, խաղադաշտ կվերադառնա մինչև հոկտեմբերի 19-ըԼ Բացի այդ, անգլիացի կիսապաշտպանը կբաց թողնի երկու միջազգային ընդմիջում՝ սեպտեմբերի 1-ից 9-ը և հոկտեմբերի 6-ից 14-ը։