«Մանչեսթեր Սիթին» 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության G խմբի 3-րդ տուրի գոլառատ խաղում ջախջախիչ 5-2 հաշվով «Յուվենտուսին»՝ սահմանելով ակումբային ռեկորդ այս դիմակայությունում։
Ակումբի պատմության մեջ առաջին անգամ «Քաղաքայինները» կարողացան պաշտոնական խաղերում հինգ գոլ խփել «Յուվենտուսի» դարպասը։ Նախկինում անգլիական գրանդը երբեք մեկից ավելի գոլ չէր խփել թուրինյան թիմի դարպասը։
Ընդհանուր առմամբ, թիմերի միջև տեղի է ունեցել յոթ հանդիպում, բացառությամբ Աշխարհի առաջնության վերջին խաղի, և միայն երեքում է «Մանչեսթեր Սիթին» մեկ գոլ խփել։
Նշենք, որ երկու թիմերն էլ խմբային փուլից հետո անցել են փլեյ-օֆֆ փուլ։