«Բարսելոնան» դեռևս հավատարիմ է մնում «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հնարավոր տրանսֆերի իր ծրագրին, չնայած բասկյան ակումբի պաշտոնական փորձերին՝ խափանելու գործարքը։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է մոտ ապագայում ավարտին հասցնել 22-ամյա իսպանացու տրանսֆերը։ Նշվում է, որ «բլաուգրանայի» և «Ատլետիկի» միջև հարաբերությունները այժմ լիովին խզված են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատլետիկ Բիլբաոն» հայտարարել է Լա Լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին՝ քննարկելու «Բարսելոնայի» նոր խաղացողներ գրանցելու կարողության հարցը, որտեղ բասկյան ակումբը ներկայացրել է փաստարկներ կատալոնացիների խախտումների օգտին։