«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեն կարող է դառնալ «Մալյորկայի» ֆուտբոլիստ, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները բանակցություններ են վարում։ Կողմերը քննարկում են տրանսֆերի գումարը և այն տոկոսը, որը կատալոնացիները կստանան խաղացողի հաջորդ վաճառքի դեպքում։
«Բարսելոնան» նաև կունենա խաղացողին հետ գնելու հնարավորություն։
22-ամյա իսպանացին նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։