«Արսենալը» հետաքրքրված է «Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկերայի ծառայություններով, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա իսպանացին պատրաստ է միանալ «Արսենալին» և արդեն համաձայնություն է տվել տրանսֆերի համար։ Կողմերի միջև հետագա բանակցություններ են սպասվում մոտ ապագայում։
ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրություն է հայտնել Մոսկերայի նկատմամբ։
2024/25 մրցաշրջանում Մոսկերան «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 1 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։