«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է լքել Եվրոպան։ «Նյու Յորք Ռեդ Բուլզը» հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Գերմանացին մտադիր է լքել «Լայպցիգը» այս ամռանը։ Տիմո Վերները վերջին մեկուկես տարվա ընթացքում վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Թոթենհեմում»։
«Թոթենհեմը» որոշել է չակտիվացնել հարձակվողի տրանսֆերի գնման հնարավորությունը։
Նախորդ մրցաշրջանում Տիմո Վերները «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։