Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Ա Սերիա

Մալիկ Չաուն և Ալվարո Մորատան մոտ են «Կոմո» տեղափոխվելուն, այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ալվարո Մորատան համաձայնության է եկել «Կոմոյի» հետ պայմանագրի պայմանների շուրջ և ընդունել է տրանսֆերի առաջարկը: Այժմ «Միլանի» և «Գալաթասարայի» միջև բանակցություններ են ընթանում իսպանացու վարձակալության պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ:

«Կոմոն» և «Միլանը» համաձայնության են եկել նաև Մալիկ Չաուի տրանսֆերի շուրջ՝ 25 միլիոն եվրոյի դիմաց, ներառյալ բոնուսները: Գործարքը հիմա կախված է հենց խաղացողից: Գերմանացի պաշտպանը որոշում կկայացնի մոտ ապագայում: Ակումբները կապի մեջ են երկու տրանսֆերների շուրջ էլ: