«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռուջերին տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
22-ամյա իտալացին շուտով կանցնի բուժզննում և պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։
Ռուջերին նախորդ մրցաշրջանում իտալական թիմի կազմում 38 խաղում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։