«Վալենսիան» նոր մարզադաշտի կառուցման համար հատկացրել է 322 միլիոն եվրո

«Վալենսիան» հայտարարել է «Նոու Մեստալյա» մարզադաշտի կառուցման մասին, որի արժեքը կկազմի 322 միլիոն եվրո:

Ակումբի սեփականատեր Կիատ Լիմը նշել է, որ նոր մարզադաշտի վրա աշխատանքները արտահայտում են ակումբի ղեկավարության երկարաժամկետ ծրագրերը։

«Սա պատմական հանգրվան է «Վալենսիայի» համար: Սա «Վալենսիայի» նկատմամբ մեր երկարաժամկետ նվիրվածության ամենահստակ արտահայտությունն է և այն վստահության արտացոլումը, որը ակումբը վայելում է համաշխարհային ֆինանսական շուկաներում:

Այս համաձայնագրով մենք ոչ միայն մարզադաշտ ենք կառուցում, այլև կառուցում ենք «Վալենսիայի» ապագան», – Կիատ Լիմի խոսքերն է մեջբերում իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

«Նոու Մեստալյան» կունենա մոտավորապես 70,000 նստատեղի տարողունակություն: Համեմատության համար՝ թիմի նախորդ մարզադաշտը տեղավորում է 55,000 հանդիսատես:

Մարզական կառույցի բացումը նախատեսված է 2027 թվականին: