Կրիշտիանու Ռոնալդու. «Եկեք միասին պատմություն կերտենք»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ալ-Նասրի» հետ իր պայմանագրի երկարաձգման մասին։

«Սկսվում է նոր գլուխ։ Նույն կիրքը, նույն երազանքը։ Եկեք միասին պատմություն կերտենք», – գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։

40-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։