«Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
40-ամյա պորտուգալացու նոր պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 2024/25 մրցաշրջանում պորտուգալացին սաուդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 35 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։