Միլանի «Ինտերը» պատրաստվում է ամրապնդել հարձակման գիծը՝ ձեռք բերելով «Պարմայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Անժ-Յոան Բոնիի տրանսֆերային իրավունքները։ Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, «Ինտերը» առաջարկել է 22 միլիոն եվրո՝ գործարքի ավարտից հետո ևս 3 միլիոն եվրո հավելելու պայմանով։
«Պարման», սակայն, պատրաստ է Բոնիի վաճառքին միայն 24 միլիոն եվրո հիմնական գումարի և լրացուցիչ բոնուսների պարագայում։ Ակումբները շարունակում են բանակցությունները՝ գործարքը մոտեցնելով ավարտին։
21-ամյա հարձակվողը 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում՝ դառնալով «Պարմայի» առաջատարներից մեկը։
Թիմերի միջև համաձայնության դեպքում Բոնին կարող է միանալ «Ինտերին» արդեն այս ամռանը։