Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից «Ալ-Հիլալը» սկսել է քայլեր ձեռնարկել Լիոնել Մեսսիի տրանսֆերի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ակումբի նախագահ Ֆահադ բին Նաֆելը այժմ գտնվում է ԱՄՆ-ում՝ հանդիպելու Մեսսիի հոր ու ներկայացուցիչ Խորխե Մեսսիի հետ։ Քննարկվելու է արգենտինացի լեգենդի հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգա։
Մեսսին ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ 38-ամյա հարձակվողն արդեն հասցրել է իր նոր ակումբում անցկացնել 62 խաղ, խփել 50 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։ Եթե տեղափոխությունն իրականանա, Մեսսին կմիանա Սաուդիայում խաղացող մի շարք այլ լեգենդների։